«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Այս գավառական «իրական հայաստանը» մեր մեծ պատմության մի փոքրիկ դրվագ է, կմոռացվի

Այս գավառական «իրական հայաստանը» մեր մեծ պատմության մի փոքրիկ դրվագ է, կմոռացվի
03.03.2026 | 12:50

Հայ ժողովուրդը անցած 30 տարիներին բազմաթիվ երկրներում հայտնվեց բարդագույն իրավիճակներում։ Միջին Արևելքի մեր հին ու կայացած համայնքները քայքայվեցին՝ Լիբանան, Իրաք, Սիրիա, այժմ Իրան, Ռուսաստան, Ուկրաինա...

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը դեռ չունի այն ուժը, որպեսզի ըստ արժանվույն նեցուկ լինի մեր քույրերին ու եղբայրներին:

Բայց միևնույն է, մենք պատմական ու գլոբալ ժողովուրդ ենք, սա էլ ենք հաղթահարելու։ Այս գավառական «իրական հայաստանը» մեր մեծ պատմության մի փոքրիկ դրվագ է, կմոռացվի:

Մենք, պարսիկների հետ, այս տարածաշրջանի ամենահին ու կայացած ազգն ենք, բայց մեզ փորձում են դարձնել ջերմոցային տեսակ։

Աստված պահապան մեր պարսկահայ, լիբանանահայ ու սիրիահայ ազգակիցներին:

Արա Արայան

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ